AM
23 Փետրվար 2012 - 05:38 AMT

ԱՄՆ նախագահի թեկնածուն քննադատել է Օբամային Իրանի դեմ ռազմական սցենարին չաջակցելու համար

ԱՄՆ նախագահական քարոզարշավի առաջատարներից մեկը, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմին գտնում է, որ Բարաք Օբաման թուլություն է դրսևորում՝ չսատարելով ռազմական սցենարին Իրանի հարցում: Միթ Ռոմնին խոստանում է ընտրվելու դեպքում թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստանա:

«Եթե Իրանը միջուկային զենք ստանա, Ամերիկան ռիսկի կենթարկվի, մեկ անգամ միջուկային զենք արդեն կիրառվել է: Եթե ես դառնամ նախագահ, նման բան չի լինի: Եթե մենք վերընտրենք Օբամային, դա տեղի կունենա»,-ասել է թեկնածուն:

Փետրվարի 28-ին Արիզոնայում տեղի կունենան միջանկյալ ընտրություններ: