Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը դատապարտել է 2 արևմտյան լրագրողների սպանությունը Սիրիայի Հոմս քաղաքում: «Մամուլը պետք է հնարավորություն ունենա կատարելու իր կենսական կարևորության դերը՝ չվախենալով բռնությունից ու հետապնդումներից»,-ասել է նա իր հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա կոչ է արել Սիրիայի իշխանություններին անհապաղ վերջ դնել բռնությանն ու դուրս բերել զորքերը բնակավայրերից:
ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ:





