Ամերիկացիները կարծում են, որ Միացյալ Նահանգների «ոխերիմ թշնամին» ներկայումս Իրանն է: Այս մասին են վկայում Գելլապի կազմակերպության կողմից իրականացված համզգային հարցումները: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, համաձայն չորեքշաբթի հրապարակված տվյալների, հարցման մասնակիցների 32 տոկոսը Իրանը համարում է «թիվ 1 թշնամի»:
Նախորդ տարի նման կարծիք են արտահայտել հարցվածների 25 տոկոսը: Մասնագետների կարծիքով ԱՄՆ բնակիչների մոտ նման տագնապային արձագանք են առաջացրել միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի ամբիցիոզ հայտարարությունները:
Ամերիկացիները իրենց «ոխերիմ թշնամի» են համարում նաև Իրանին, Չինաստանին և ԿԱԺՀ:





