AM
23 Փետրվար 2012 - 06:00 AMT

Լոնդոնում Սոմալիի վերաբերյալ համաժողովին կհավաքվեն 40 երկրների ներկայացուցիչներ

Լոնդոնում Սոմալիի վերաբերյալ միջազգային մեկօրյա համաժողովը կհավաքի մի քանի տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ս տարածաշրջանում անվտանգության, ահաբեկչության և ծովահենության խնդիրների, ինչպես նաև Սոմալիում միասնական կայուն պետության ստեղծելու համար միջազգայիին ջանքերի ակտիվացման ուղիների քննարկման համար:

Կազմակերպիչներն առանձնացում են քննարկման համար երեք հիմնական բլոկեր և հույս ունեն հանգել կոմյունիկեի համաձայնեցմանը, որը կարտացոլի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Սոմալիի վերաբերյալ Միջազգային կոնտակտային խմբի վերաձևավորումը, ՄԱԿ և աֆրիկյան երկրների համակարգման ուժեղացումը Սոմալիի խնդրի լուծման մեջ, ինչպես նաև այդ երկրում միջազգային դիվանագիտական ներկայության ընդլայնումը: