AM
23 Փետրվար 2012 - 06:02 AMT

Ճապոնիայում ցունամիի հարվածներից պաշտպանվելու համար կտեղադրեն նավ-«տապաններ»

Ճապոնիայի առափնյա շրջաններում տեղի բնակիչներին ցունամիի հարվածներից պաշտպանելու համար կտեղադրվեն նավ-«տապաններ»: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի պետական հողերի, նեթակառուցվածքի և տրանսպորտի նախարարությունը:

Անցած տարվա մարտին տեղի ունեցած 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո առափնյա շրջանների շատ բնակիչնեեր չհասցրեցին փրկվել ցունամիից:

Հատուկ փրկարարական նավերը կարող են տեղավորել 20-50 մարդ և կունենան պարենամթերքի և այլ անհրաժեշտ իրեր պաշարներ: «Տապանները» նախատեսվում է տեղադրել դպրոցների և ծերատների շրջանում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: