Խաղաղ օվկիանոսի ջրերում՝ Ճապոնիայի ափից 600 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել են ռադիացիոն աղտոտվածության հետքեր, որոնք առաջացել են «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ վթարից հետո, հաղորդում է BBC-ն:
«Հայտնաբերված ճառագայթման մակարդակն աննշան է և զգալիորեն քիչ նույնիսկ ճառագայթման բնական մակարդակից»,- ասել է պրոֆեսոր Նիկոլաս Ֆիշերը, հավելելով, որ կարելի է չվախենալ Խաղաղ օվկիանոսի ձուկը և ծովամթերքն օգտագործելուց:





