AM
23 Փետրվար 2012 - 07:37 AMT

Հունական ոստիկանությունը ձերբակալել է 60 մարդու` Աթենքի կենտրոնում հանրահավաքի ժամանակ

Հունական ոստիկանությունը ձերբակալել է 60 մարդու` Աթենքի կենտրոնում հանրահավաքի ժամանակ: Որևէ անկարգությունների մասին չի հաղորդվում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

2 տարբեր ցույցեր են կազմակերպվել վարկավորման նոր պայմանավորվածությունների և տնտեսական նոր խիստ միջոցների դեմ` ներառյալ աշխատավարձերի կրճատումը: 6.5 հազար ցուցարարներ այսօր եկել են խորհրդարանի մոտ գտնվող հրապարակ և անձրևի տակ անցկացրել բողոքի խաղաղ ակցիա: