Անցած տարվա ամռանը Օսլոյում զանգվածային սպանություններին, ինչպես նաև Գերմանիայում նեոնացիստների կողմից կատարված սպանությունների շարքը մտահոգություն է առաջացնում ԵԱՀԿ-ում կազմակերպության անդամ երկրներում մահմեդական համայնքների անպաշտպանվածության զգացողության վերաբերյալ, ա սվում է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ:
«Չնայած հանցագործներին պատժելու նորվեգական ու գերմանական իշխանությունների ջանքերին, դեռ լուրջ մտահոգություններ կան մահմեդականների հանդեպ անհանդուրժողականության դրսևորման դեմ պայքարի առումով»,-ասել է Ադիլ Ահմետովը՝ ԵԱՀԿ նախագահի մահմեդականների հանդեպ խտրականության դրսևորումների դեմ պայքարի գծով անձնական ներկայացուցիչը:
ԵԱՀԿ ներկայացուցիչը կոչ է անում կազմակերպության անդամ երկրներին պայքարել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ և հանդուրժողականություն սերմանել հանրության շրջանում: Դրա համար Ահմետովը խորհուրդ է տալիս անդամ երկրներին բարձրացնել իրազեկումը մահմեդականների դեմ ռասիզմի, այլատյացության, անհանդուրժողականության հողի վրա հանցագործությունների մասին, առավելություն աջակցություն ցուցաբերել տուժածներին:





