AM
23 Փետրվար 2012 - 08:21 AMT

Մոսկվայում մեկնարկել է երթը ի աջակցություն Վլադիմիր Պուտինի

Երթը ի սատարումն ՌԴ նախագահության թեկնածու Վլադիմիր Պուտինի մեկնարկել է, հայտնում է Ինտերֆաքսը: Մարդիկ ողջունել են երթի մեկնարկը «ուռա-ա» բացականչություններով ու շարժվել դեպի «Լուժնիկի» մարզադաշտը: Միջադեպեր չեն գրանցվել:

Մինչդեռ Պուտինի մոտ 10 հազար կողմնակիցներ արդեն հավաքվել են մարզադաշտում, հայտնել է Ինտերֆաքսին Պուտինի նախընտրական շտաբի պետի տեղակալ Ալեքսեյ Անիսիմովը:

Երթի մասնակիցների ճշգրիտ թվի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվոմ: