AM
23 Փետրվար 2012 - 09:10 AMT

Վլադիմիր Պուտինի կողմնակիցների ցույցը հավաքել է 100 000 մարդ

Մոսկվայի Լուժնիկիում Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի կողմնակիցների ցույցը հավաքել է ավելի քան 100 հազար մարդ, հաղորդում է Մոսկվայի ՆԳՆ ԳՎ-ը:

Պուտինի կողմնակիցները երթ են կազմակերպել Ֆրունզենյան ափամերձ շրջանում և հիմա ցույց են անցկացնում «Լուժնիկիում», «Ժամանակի էությունը» «Հականարնջագույն» շարժումը Սերգեյ Կուրյագինի գլխավորությամբ ցույց է անցկացնում ՎԴՆԽ մետրոյի կայարանի մոտ, կոմունիստները՝ Թատերական հրապարակում, իսկ ՌԼԴԿ-ը՝ Պուշկինյան հրապարակում: