AM
23 Փետրվար 2012 - 09:27 AMT

Հոսնի Մուբարաքի զարմիկը որոշել է առաջադրվել Եգիպտոսի նախագահի պաշտոնում

Եգիպտոսի տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի զարմիկը որոշել է առաջադրվել Եգիպտոսի նախագահի պաշտոնում:

Ճակատագրի հեգնանքով, նախագահության թեկնածուի անունը նույնպես Մուհամմեդ Հոսնի Մուբարաք է: Սակայն, նա խոստանում է չառաջնորդվել իր նախորդի գործելաոճով ու «չտանել երկիրը դեպի վտանգավոր գոտի»:

Նախընտրական քարոզարշավը երկրում մեկնարկում է մարտի 10-ին և կշարունակվի մինչև ապրիլի 8-ը: