AM
23 Փետրվար 2012 - 12:11 AMT

«Կոստա Կոնկորդիայի» կործանման մասին գործում հայտնվել են յոթ նոր կասկածյալներ

Իտալական դատախազությունն ընդլայնել է «Կոստա Կոնկորդիա» նավի խորտակման գործով կասկածյալների ցուցակը, հաղորդում է Il Salvagente-ն: Փետրվարի 22-ին գործում հայտնվել են ևս յոթ կասկածյալներ՝ Costa Crociere ընկերության երեք աշխատողներ, անձնակազմի չորս անդամներ: Նրանք բոլորը կարող են մեղադրվել չկանխամտածված սպանության և հանցավոր անփութության մեջ:

Կասկածյալների շարքում հայտնվել է Costa Crociere գործադիր փոխնախագահ Մանֆրեդ Ուրշպրունգերը, ընկերության ճգնաժամային բաժնի ղեկավար Ռոբերտո Ֆերարինին: