Գերմանիայում ձերբակալել են Հեսսեն դաշնային երկրի կրթության և մշակույթի նախարարության 45-ամյա պաշտոնյայի, ով Գերմանիայի գրադարաններից գողացել է հինգ հազար գիտական գիրք, փետրվարի 23-ին գրում է Waldeckische Landeszeitung-ը:
Ձերբակալման պահին պաշտոնյան փորձել է Բադ-արոլզենյան ամրոցի գրադարանից դուրս տանել 53 գիրք:
Պաշտոնյային հետաքրքրել են հանքաբանության, երկրաֆիզիկայի և բնագիտության գրքերը: Նախնական գնահատականներով, նա գողացել է մի քանի մլն եվրոյի գիրք:





