ԱՄՆ-ը պատրաստ է օժանդակել Վրաստանի ռազմական ոլորտում արդիականացման և բարեփոխումների իրականացման գործընթացին, ինչը նպաստում է երկրի մարտունակության բարձրացմանը: Այդ մասին հինգշաբթի օրը Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայի, ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեսթին Վոլանդերի և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրման, քաղաքականության և ռազմավարության տնօրեն, ադմիրալ Մարկ Մոնթգոմերիի հանդիպումից հետո Trend-ին են հայտնել Վրաստանի պաշտպանության նախարարությունից: Կողմերը քննարկել են վրացական բանակի մարտունակության բարձրացման հարցեր:
Ինչպես նշել են ԱՄՆ ներկայացուցիչները, Վաշինգտոնը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին:
Ռազմական ոլորտում համագործակցության խորացման հարցերը ԱՄՆ պատվիրակությունը քննարկել է Վրաստանի Զինված ուժերի Միավորված շտաբի ներկայացուցիչների հետ, գրում է Trend-ը:





