AM
23 Փետրվար 2012 - 16:43 AMT

Շտեֆան Ֆյուլեն Բաքվում կմասնակցի Եվրանեսթի Խորհրդարանական Վեհաժողովի նիստին

Եվրոպական հարևանության քաղաքականության գծով Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցով կժամանի Բաքու, հաղորդում է AZE.az-ը` հղում կատարելով Ադրբեջանում Եվրամիության ներկացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիային:

Ըստ նրա, Շտեֆան Ֆյուլեի այցը տեղի կունենա Եվրանեսթի Խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում, որը տեղի կունեան ապրիլի 3-4 Բաքվում:

Իր այցի ընթացքում Շտեֆան Ֆյուլեն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ, որոնց ժամանակ կքննարկի երկկողմ համագործակցությունը: