Նախօրեին` Տոկիոյում Իրանի դեսպանի նստավայրում կայացած արարողությանը, «ԻԻՀ տարվա գիրք» 19-րդ մրցանակը ԻԻՀ կրոնական գործերի հետազոտական կենտրոնի նախագահը շնորհեց հայտնի ճապոնացի իսլամիստ պրոֆեսոր Կրոդային:
Ճապոնիայում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Հեշմաթի Ֆարը, ելույթ ունենալով արարողության ժամանակ, շնորհավորել է Ճապոնիայի գիտական հանրությանն ու անձամբ պրոֆեսոր Կրոդին: Հեշմաթի Ֆարը նաև «երախտագիտություն է հայտնել վերջին կես դարի ընթացքում ճապոնական հասարակության մեջ իսլամի տարածման ուղղությամբ ականավոր ճապոնացի իսլամիստի ջանքերի համար», հաղորդում է irib.ir-ը:





