AM
24 Փետրվար 2012 - 06:31 AMT

«Ժողովուրդ». Էդուրադ Մադաթյանն ու Մանուկ Վարդանյանը «մութ գործեր» են արել

ՀՀ Վերահսկիչ պալատն այս օրերին ստուգումներ է իրականացնում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում:

«Ժողովուրդի» տեղեկություններով` բավականին սկանդալային բացահայտումներ կարող են արվել, քանի որ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, նախարար Մանուկ Վարդանյանն իր նախկին գործընկերոջ` էդուարդ Մադաթյանի հետ ինչ-որ «մութ գործեր» է արել: «Ժողովուրդ»-ը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանից փորձել է ճշտել, թե արդյոք ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում նախարարությունում: «Այո´»՝ դժկամորեն ասել է նախարարը:

«Մտավախություն չունե՞ք, որ Ձեր նախարարության հայտարարած մրցույթներում կոռուպցիոն բացահայտումներ կլինեն» հարցին հակիրճ պատասխանել է. «Իհարկե ոչ, վստահ եմ»: