ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը Սիրիայի ազգային խորհուրդն անվանել է այդ երկրի ժողովրդի ներկայացուցիչը, որն արժանի է վստահության, հայտնում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Ֆրանս-Պրենսին: «Արաբական երկրներն ու մյուս պետությունները համաձայնեցված կարծիք ունեն, որ Խորհուրդը Սիրիայի ժողովրդի ներկայացուցիչն է, դա է պատճառը, որ նա հրավիրված է մասնակցելու «Սիրիայի բարեկամները» համաժողովին»,-ասել է Քլինթոնը:
«Ընդդիմադիրները երբևէ ինչ-որ տեղից կգտնեն միջոցներ ինքնապաշտպանության, ինչպես նաև հարձակողական գործողությունների համար»,-ասել է նա:





