AM
24 Փետրվար 2012 - 07:12 AMT

Հունաստանի խորհրդարանը հաստատել է պետական պարտքի վերակազմավորման ծրագիրը

Հունաստանի խորհրդարանը հաստատել է պետական պարտքի վերակազմավորման ծրագիրը, որը նախատեսում է հին բաժնետոմսերի փոխանակում նորերի հետ՝ դրանց անվանական արժեքի ավելի քան 50 տոկոսը չեղյալ համարելով: Դա լինելու է պատմության ամենախոշոր նման գործարքը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Պաշտոնապես Հունաստանը մասնավոր վարկատուներին փոխանակման մասին առաջարկը կուղարկի այսօր, այն կտևի մինչև մարտի 9-ը և կշոշափի 206 մլրդ եվրոյի թղթեր: