AM
24 Փետրվար 2012 - 09:02 AMT

ԱՄՆ-ն մեկ տարով երկարացրել է Լիբիայի ղեկավարության դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով պահպանել է Լիբիայի նախկին ղեկավարության դեմ ներմուծված ամերիկյան պատժամիջոցների մասը, ասվում է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված նախագահի նամակում՝ հրապարակված Սպիտակ տան կայքում:

«Լիբիայում իրավիճակը շարունակում է ավելի քան լուրջ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը, և մենք ստիպված ենք միջոցներ կիրառել այն կանխարգելելու համար»:

Ինչպես նշել է նախագահը, ԱՄՆ շահերին ուղղված սպառնալիքը Քադդաֆիի ընտանիքի անդամների կողմից նրա ակտիվների հնարավոր չարաշահման մեջ է: