AM
24 Փետրվար 2012 - 10:40 AMT

Էհուդ Բարաքը քննադատության է ենթարկել Շիմոն Պերեսի դիրքորոշումը Իրանի հնարավոր ռմբակոծության հարցում

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը քննադատության է ենթարկել իր երկրի նախագահ Շիմոն Պերեսի դիրքորոշումը Իրանի հնարավոր ռմբակոծության վերաբերյալ, գրում է «Գաարեցը»: Թերթի տվյալներով, Բարաքին զայրացրել են «ինքնավախեցումը» դադարեցնելու անհրաժեշտության և «պատերազմի անօգուտ սադրանքի» մասին Պերեսի խոսքերը: Ինչպես սպասվում է, Իսրայելի նախագահն իրանական խնդրի վերաբերյալ հենց նման տեսակետ է արտահայտելու մարտի սկզբին Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ:

Բարաքը հիշեցրել է, որ Պերեսը ժամանակին դեմ է եղել Օսիրաքում իրաքյան միջուկային ռեակտորի ռմբակոծությանը: Հիմա համարվում է, որ 1981-ին Իսրայելի ՌՕՈՒ կողմից անցկացված գործողությունը թույլ չի տվել Սադամ Հուսեյնին միջուկային զենք ստանալ: