AM
24 Փետրվար 2012 - 12:34 AMT

Դմիտրի Մեդվեդև. Չի կարելի թույլ տալ, որ իրավիճակը Կենտրոնական Ասիայում ապակայունանա

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը անհրաժեշտ է համարում ջանքերի համակարգումը Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ Մերձավոր Արևելքի դեպքերից խուսափելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի վրա: Ռուսաստանը պետք է համակարգի ջանքերը իր մերձակա գործընկերների ու դաշնակիցների հետ, որպեսզի իրավիճակը մեր տարածաշրջանում, ես նկատի ունեմ Կենտրոնական Ասիան, առավել կայուն լինի, քան այժմ է»,-ասել է Մեդվեդևը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպմանը: