AM
24 Փետրվար 2012 - 13:42 AMT

Քոֆի Աննանը կոչ է արել Ասադին ու ընդդիմությանը դադարեցնել բռնությունը

Մոսկվան պատրաստ է սերտ համագործակցության Քոֆի Աննանի հետ, որը երեկ նշանակվել է Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Քոֆի Աննանը արդեն կոչ է արել նախագահ Ասադին ու ընդդիմությանը դադարեցնել բռնությունը: Առաջիկա ժամերին նա հավանաբար կմեկնի Թունիսում այսօր մեկնարկող Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողովին:

Ոչ Մոսկվան, ոչ Պեկինը չեն մասնակցում խորհրդաժողովին, հայտնել է Euronews-ը: