AM
24 Փետրվար 2012 - 13:58 AMT

Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Ուրբաթ օրը Թուրքիայի Վան քաղաքում տեղի է ունեցել 4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Sabaհ թերթը: Այս պահի դրությամբ զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում:

2011թ. հոկտեմբերի 23-ին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Վան նահանգում 7,2 մագնիտուդով: Զոհվեց շուրջ 600 մարդ, վիրավորվեց մոտ 4 հազարը: