AM
24 Փետրվար 2012 - 17:22 AMT

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է քաղաքական ապաստան գտնել Ռուսաստանո՞ւմ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է քաղաքական ապաստան գտնել Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է Թունիսի նախագահ Մոնսեֆ ալ-Մարզուքին «Սիրիայի բարեկամների» խորհրդաժողովի բացմանը:

«Անհրաժեշտ է քաղաքական լուծում փնտրել, մենք եմենական սցենարով դեպքերի զարգացման հնարավորություն ենք տեսնում: Հնարավոր է` դատական իմունիտետ տրվի Սիրիայի նախագահին, նրա ընտանիքին և նրա վարչակարգի ղեկավարներին: Որպես ապաստան նրան կարող է առաջարկվել Ռուսաստանը»,- ասել է ալ-Մարզուքին, հաղորդում է Ինտերֆաքսը: