AM
24 Փետրվար 2012 - 17:45 AMT

Քլինթոնը Սիրիային 10 մլն դոլար է առաջարկել հումանիտար օգնությունն ապահովելու համար

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպմանը, Սիրիային 10 մլն դոլար է առաջարկել երկրի բնակիչներին հումանիտար օգնությունն ապահովելու համար:

«Եթե Ասադի վարչակարգը շարունակի մերժել բնակիչների համար կենսականորեն անհրաժեշտ օգնությունը, նրա ձեռքերին էլ ավելի շատ արյուն կլինի»,- հայտնել է պետքարտուղարը, հաղորդում է Associated Press-ը: