AM
25 Փետրվար 2012 - 08:23 AMT

Պահք պահելը պարտադիր չէ, ասում է քահանան

Պահք պահելը պարտադիր պայման չէ հավատացյալի համար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թովմա քահանան: Նա հիշեցնում է, որ պահքը կամավոր սկզբունք է: Հոգևորականի խոսքով, մարդիկ պահքը հաճախ դարձնում են օրենք, երբեմն մարդիկ պահքը չեն կարողանում պահել, և վատ են զգում, գնում են մեղքերի թողության: Նա մասնավորեցրեց, որ մեղքը սուտ վկայությունն է, ինչ որ մեկի հասցեին չարախոսելը, բայց ոչ թե պահք չպահելը:

«Եթե ինչ որ մեկը չի կարողանում պահք պահել, դրանում վատ բան չկա»,-ասաց նա: Կան նաև առողջական խնդիրներ, որոնց դեպքում չի կարելի պահք պահել:

Քահանան նաև գտնում է, որ պահքը մարքեթինգի է վերածվում: «Պատահում է որ, դա էլ է բիզնեսի վերածվում, խանութներում թանկ գներով սնունդ են վաճառում»,-ասել է քահանան: