Լիբիայի հարավ-արևելքում կրկին մարտեր են բռնկվել թշնամական ցեղերի միջև: Տարաձայնություններն առաջացել են Ալ Կուֆրա վիճահարույց քաղաքի պատճառով, որը գտնվում է Սուդանի ու Չադի սահմանների մոտ: Այդ բնակավայրը համարվում է թմրանյութերի ու այլ ապրանքների մաքսանենգության կենտրոն, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Նախօրեին Անցումային ազգային խորհուրդը զորքեր է գործուղել այնտեղ, սակայն զինվորականներն այդպես էլ չեն կարողացել վերջ դնել դիմակայությանը: Երկու կողմերի կորուստները անցնում են հարյուրից:





