AM
25 Փետրվար 2012 - 08:47 AMT

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Յուլիա Տիմոշենկոյի գործը կարող է վերանայվել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Յուլիա Տիմոշենկոյի գործը կարող է վերանայվել՝ նոր քրեակատարողական օրենսգրքի ընդունումից հետո:

«Ես կողմ եմ, որ բոլո այդ գործերը քննվեն նոր ՔՕ տեսակետից, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին»,-ասել է Յանուկովիչը փետրվարի 24-ին երեք ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, հայտնում է Լենտա.ռուն-Ն: Քրեակատարողական օրենսգրքի նախագիծը գտնվում է Գերագույն ռադայում, ակնկալվում է, որ այն կքննարկվի մարտին:

Յանուկովիչը նշել է նաև, որ Տիմոշենկոն սխալվեց, «դատարանում ընտրելով պաշտպանության քաղաքական ձևը»: Նա նշել է նաև որ, դեմ չէ Տիմոշենկոյի հարցում ներման կիրառմանը, սակայն նա ինքը պետք է խնդրի այդ մասին: