AM
25 Փետրվար 2012 - 13:29 AMT

Ալ Քայիդան իր վրա է վերցրել Եմենում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

Եմենի հարավում՝ Հադրամաուտ նահանգում տեղի ունեցած ականապատ մեքենայի պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ Քայիդա» միջազգային ահաբեկչական խմբավորումը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Շաբաթ օրը ավտոմեքենան, որի ներսում գտնվել է պայթուցիկ սարք, պայթել է Մուքալա քաղաքում՝ նախագահի պալատից ոչ հեռու, մահացել է առնվազն 26 մարդ: