Սիրիայում կարող է լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվել և արտաքին միջամտությունը չի փրկի դրանից: Այդ մասին լրագրողներին է ասել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտնում է BBC-ին:
«Ես գտնում եմ, որ արտաքին միջամտությունը չի փրկի դրանից, հակառակը, միայն կարագացնի իրադարձությունների նման զարգացումը: Պետք է հաշվի առնել ինչպես հումանիտար աջակցության անհրաժեշտությունը, այնպես էլ ցանկացած այլ օժանդակություն ընդդիմությանը»,-ասել է պետքարտուղարը:
Քլինթոնն այս հայտարարությունն արել է այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» խորհրդաժողովից երկու օր անց:





