AM
27 Փետրվար 2012 - 06:11 AMT

Ընդդիմությունը կոչ է արել Ասադի կողմնակիցներին համատեղ կառուցել Սիրիայի նոր պետությունը

Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը կոչ է արել ալավիտներին, որոնք կազմում են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հիմքը, «համատեղ կառուցել նոր, օրինական պետություն», հայտնել են արաբական ԶԼՄ-ները:

«Ալավիտները շարունակում են մնալ սիրիական ժողովրդի կարևոր մասը, նրանց իրավունքները միշտ կպահպանվեն»,-ասվում է Խորհրդի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իշխող ռեժիմին չի հաջողվի իրար դեմ հանել առանցձին խմբերի: «Որպես ապացույց մենք ձեռք ենք մեկնում ալավիտներին, համատեղ կառուցելու համար բազմազգ, իրավական պետություն»,-ասվում է փաստաթղթում:

Ալավիտները սոցիալ-կրոնական կազմավորում է, որը մոտ է դավանանքով շիաներին, որոնք տասնամյակներ շարունակ հանդիսանում են իշխող կառավարական ու բանակային կառույցների հիմքը: Ալավիտ է նաև նախագահ Բաշար Ասադը: