Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների բանակցությունները Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության հետ, որոնց նպատակն էր վիրավորների տարհանումը Հոմսից, կիրակի օրն ապարդյուն ավարտվեց, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով Կարմիր Խաչի ներկայացուցիչ Սալեհ Դաբբաքեխին:
«Կիրակի օրը տարհանում չի լինի: Մեզ հարակավոր է բոլոր կողմերի համաձայնությունը»,-ասել է Դաբբաքեխը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Փետրվարի 25-ին սկսված տարհանման արդյունքում Հոմսից տեղափոխվել է մի քանի տասնյակ մարդ, առաջին հերթին կանայք ու երեխաներ:
Ըստ նախնական տվյալների, Հոմսից տարհանվել են միայն Սիրիայի քաղաքացիները:





