AM
27 Փետրվար 2012 - 06:25 AMT

Ֆրանսիան Աֆղանստանից ետ է կանչել իր պետծառայողներին ամերիկացի սպաների սպանությունից հետո

Աֆղանստանում Ֆրանսիայի դեսպանատունն աֆղանական գերատեսչություններից և հաստատություններից ետ է կանչել բոլոր ֆրանսիացի պետծառայողներին Աֆղանստանի ՆԳՆ-ում երկու ամերիկացի սպաների սպանությունից հետո, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոյի հայտարարությունում: «Ֆրանսիան դատապարտում է Աֆղանստանի ՆԳՆ շենքում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի երկու ամերիկացի սպաների սպանությունը»,- հայտարարել է Վալերոն և հավելել, որ «այդ միջոցը չեղյալ կհայտարարվի, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ»: