AM
27 Փետրվար 2012 - 06:54 AMT

Ռուսաստանը կարող է զրկվել Կենտրոնական Ասիայում առանցքային ռազմական օբյեկտից

Ռուսաստանը կարող է զրկվել Կենտրոնական Ասիայում առանցքային ռազմական օբյեկտից՝ ղրղզական Կանտում գտնվող ավիաբազայից: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրել է Մոսկվային վարձակալության համար չվճարելու մեջ և սպառնացել փակել ավիաբազան:

«Բազան միայն շոյում է ռուս գեներալիտեետի ինքնասիրությունը, վարձը չի վճարում, պարտականությունները չի կատարում: Մեզ դա պե՞տք է»,- ասել է Աթամբաևը:

Ղրղզստանի նախագահի դեմարշը Մոսկվայի համար անսպասելի էր. նա երկրի նոր ղեկավարի հետ մեծ հույսեր էր կապում: Ռուսաստանը հենց նրա վրա էր հույսը դրել, քանի որ Աթամբաևը խոստացել էր կատարել ՌԴ առջև բոլոր պարտականությունները, հաղորդում է ՌԲԿ-ն: