Եգիպտոսի անվտանգության ուժերի պաշտոնյաները հայտարարել են Եգպիտոսի սահմանից դուրս արվեստի նմուշների մաքսանենգ արտահանման խափանման մասին:
Ոստիկանությունը հայտնում է, որ երկու բրիտանացիներ են ձերբակալվել Լուկսորի միջազգային օդանավակայանում: Հանցագործները փորձել են դուրս բերել փարավոնների արձանիկներ, ինչպես նաև հունական ու հռոմեական շրջանի կավի ու բրոնզե դրամներ:





