ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը լքել է Սիրիայի իր բազան` ռազմական անկարգությունների պատճառով: Այս մասին Կահիրեի իր նոր տնից հայտնել է խմբավորման առաջնորդներից մեկը:
Մուսսա Աբու Մարզուկը Associated Press-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի և Մահմուդ Աբբասի միջև գործարքի կնքմանը խոչընդոտում են մի քանի կարևոր արգելքներ, չնայած երկու կողմերի լավատեսական գնահատականներին:





