Պակիստանում հայտարարել են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Օսամա բեն Լադենի Աբբոտտաբադ քաղաքի նստավայրի ոչնչացման աշխատանքների ավարտի մասին: Ըստ «Վեստիի» տվյալների, աշխատանքները սկսվել էին շաբաթ երեկոյան: Մինչև աշխատանքների ավարտը նստավայրը շրջափակված էր պակիստանցի զինվորականների և ոստիկանների կողմից:
Հիշեցնենք, որ թիվ մեկ ահաբեկիչը սպանվել էր 2011թ-ին Աբբոտտաբադ քաղաքում:





