AM
27 Փետրվար 2012 - 07:43 AMT

Չինաստանը մերժել է ԱՄՆ քննադատությունը Սիրիայի հարցում

Չինաստանը մերժել է ԱՄՆ քննադատությունը Սիրիայի հարցում, որը Պեկինի դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ անվանել է «չափազանց մեծամիտ»:

«Սիրիայի նախագահին պետք է հնարավորություն տրվի բարեփոխումներ կատարել երկրում ու դադարեցնել արյունահեղությունը»,-գտնում է Պեկինը, հայտնում է BBC-ին:

Կիրակի օրը Սիրիայի կառավարությունը հանրաքվե է անցկացրել նոր սահմանադրության վերաբերյալ, որով նախատեսվում է երեք ամսում անցկացնել բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններ:-