AM
27 Փետրվար 2012 - 08:10 AMT

Իրանը հազիվ թե Արևմուտքի աջակցությունը փնտրի կիբեր-բանակ ստեղծելու հարցում

Իրանը հազիվ թե Արևմուտքի աջակցությունը փնտրի կիբեր-բանակ ստեղծելու հարցում, ասել է IBM զարգացող տեխնոլոգիաների անվտանգության գծով նախկին տնօրեն Ամրիտ Ուիլյամսը:

Համակարգչային տեխնոլոգիաների WAF-ձեռնարկության հիմնադիրը հայտարարել է, որ կան անվտանգության ոլորտի բազում որակյալ մասնագետներ Իրանի բարեկամ երկրներում՝ Ռուսաստանում, Չինաստանում ու Բրազիլիայում:

Իրանը հայտարարեց առաջին կիբեր-բանակի ստեղծման մասին կիբերնետիկ պաշտպանության կենտրոնակայանի հաջող գործարկումից հետո: