AM
27 Փետրվար 2012 - 08:39 AMT

Պուտինը վստահ է, որ անվտանգությունն աշխարհում կարելի է ապահովել միայն Ռուսաստանի մասնակցությամբ

Ռուսաստանի վարչապետ, նախագահության թեկնածու Վլադիմիր Պուտինը իր յոթերորդ ծրագրային հոդվածն է հրապարակել «Մոսկովսկիե նովոստի» թերթում, որը նվիրված է միջազգային հարաբերություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանն առաջիկայում ևս վարելու է անկախ արտաքին քաղաքականություն:

«Ավելին, ես վստահ եմ, որ անվտանգությունն աշխարհում կարելի է ապահովել միայն Ռուսաստանի մասնակցությամբ»,-գրում է նա: Պուտինը, մասնավորապես, շոշոափում է «արաբական գարնան» թեման, իրավիճակն Իրանի ու Հյուսիսային Կորեայի շուրջ, հարաբերությունները ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ և այլ հարցեր: «Ամերիկացիները տարված են սեփական բացարձակ անվտանգությունն ապահովելու գաղափարով, ինչը ուտոպիա է և անիրագործելի ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով, դրանում է խնդրի էությունը»,-ասել է վարչապետը: