AM
27 Փետրվար 2012 - 08:53 AMT

Աֆղանստանի օդանավակայանում կատարված ահաբեկչության ետևում թալիբներն են կանգնած

Աֆղանստանի արևելքում գտնող Ջելալաբադի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Թալիբանշարժումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ ISAF հայտարարության, ահաբեկչական գործողության արդյունքում զորակազմին պատկանող օբյեկտները չեն տուժել:

Ջելալաբադի օդանավակայանը խոշորագույն տրանսպորտային հանգույց է, ուր ժամանում են քաղաքացիական ինքնաթիռները, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ, որոնք մատակարարում են ISAF ուժերը:

Հզոր պայթյունը օդանավակայանում տեղի է ունեցել երկուշաբթի, օդանավակայանի մուտքի մոտ, զոհվել է վեց մարդ: