AM
27 Փետրվար 2012 - 09:04 AMT

Այրված տնակում դիակ է հայտնաբերվել

Փետրվարի 26-ին, ժամը 07.55-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.19-ին, մարվել` 09.30-ին: Այրվել է տնակ` 50 քմ մակերեսով, որտեղ հայտնաբերվել է տանտեր, Աշոցք գյուղի բնակիչ, 1927 թ. ծնված Վիկտոր Գալստյանի դին: