Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց լեռնադահուկային սպորտի տեսագործնական դասընթաց: Մասնակցեցին Հայաստանի յոթ քաղաքների 25 մարզիչ –մանկավարժներ:
Պարապմունքները ղեկավարեց ավստրիացի Վերներ Մարգրեյթերը: Նա դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց մարզաձևի նորություններին և փոփոխություններին, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Փետրվարի 28-ից մինչև մարտի 3-ը Երևանի ձիարշավարանում կանցկացվի մարզչական- մասնագիտական դասընթաց`հեծյալների համար: Պարապմունքները կղեկավարի հույն Ստավրոս Գեորգոպոլոսը:





