Իրանը պետք է հաստատի իր միջուկային ծրագրի խաղաղ ուղղվածությունը: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Եթե Իրանը պատասխանի բոլոր այն հարցերին, որոնք բաց են մնում ՄԱԳԱՏԷ-ի համար, նա կունենա բոլոր իրավունքները, որոնք ունեն Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամները, ներառյալ ուրանի հարստացման իրավունքը »,-հայտարարել է Լավրովը:
«Մենք ցանկանում ենք, ինչպես և բոլոր պետությունները, միանգամայն վստահ լինել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ ուղղվածություն ունի»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը սերտորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ:





