AM
27 Փետրվար 2012 - 11:46 AMT

Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը մասնակցել են Կոնվերս բանկի կազմակերպած մրցույթին

Կոնվերս բանկը, շարունակելով հաճելի անակնկալներ մատուցել իր հաճախորդներին` այս անգամ նրանց ընձեռել էր եզակի հնարավորություն` անհատապես ծանոթանալու և մրցելու գրոսյամյստերներ Վլադիմիր Հակոբյանի և Գաբրիել Սարգսյանի հետ, ովքեր Հայաստանի հավաքականի կազմում դարձել են համաշխարհային Օլիմպիադայի և աշխարհի չեմպիոններ:

Փետրվարի 25-ին բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ «Շախմատային երկխոսություն» մրցույթը, որն ընթանում էր միաժամանակյա խաղի ֆորմատով: Ավարտին շախմատասերները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղելու շախմատիսներին: Խաղին մասնակցում էին թե բանկի հաճախորդներն ու աշխատակիցները, և թե բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն հետևելով Կոնվերս բանկի ֆեյսբուքյան էջին հասցրել էին գրանցել իրենց մասնակցությունը:

Ինչպես իր խոսքում նշեց Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, նմանատիպ միջոցառումների կազմակերպման նպատակը հաճախորդների հետ շփման և համագործակցության նոր հարթակի ստեղծումն է:

«Շախմատային երկխոսության» շրջանակներում Կոնվերս Բանկը հովանավորել է նաև Վլադիմիր Հակոբյանի մասնակցությունը Aeroflot Open միջազգային մրցաշարին: Բանկի աջակցությամբ տարբեր մրցաշարների կմասնակցեն նաև շախմատի Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: