AM
27 Փետրվար 2012 - 12:55 AMT

ԵՄ-ն հաստատել է Սերբիային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը

Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են Սերբիային Եվրամիության անդամի կարգավիճակ տրամադրելու մասին որոշումը, երկուշաբթի օրը հաղորդել է France Press գործակալությունը՝ մեջբերերելով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեի հայտարարությունը:

Անցած ուրբաթ օրը Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններում Սերբիան և Կոսովոն համաձայնության են հանգել տարածաշրջանային համագործակցության և հսկիչ-անցումային կետերում համատեղ հսկողության մասին: