AM
27 Փետրվար 2012 - 14:16 AMT

ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել նոր հեռահար ռմբակոծիչի ստեղծմանը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել նոր հեռահար ռմբակոծիչի ստեղծման ծրագրի իրագործմանը, հաղորդել է ԱՄՆ ՌՕՈՒ պետքարտուղար Մայքլ Դոնլին:

«Ծրագիրը մեկնարկել է, պահանջները և արժեքը որոշվել են պաշտպանության նախարարի կողմից: Առաքումները նախատեսված են 2020-ականների կեսերին»,- ասել է Դոնլին, նշելով, որ ՌՕՈՒ մտադիր են գնել 80-100 նոր ռմբակոծիչներ:

«Նոր ռմբակոծիչի արտադրության արժեքը կկազմի 40-50 մլրդ դոլար»,- հայտարարել են ամերիկյան ռազմաօդային ուժերը: