AM
27 Փետրվար 2012 - 15:37 AMT

Եվրամիությունը Եգիպտոսին կոչ է արել կողմնորոշվել նախագահական ընտրությունների ամսաթվի հարցում

Բրյուսելում կայացած հանդիպմանը ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները Եգիպտոսում քաղաքացիական կառավարմանը շուտափույթ անցնելու կոչ են արել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրամիությունն ընդգծում է քաղաքացիական կառավարմանը շուտափույթ անցնելու կարևորությունն ու իշխանություններին կոչ անում սահմանել նախագահական ընտրությունների անցկացման վերջնական ժամկետը»,- ասվում է ԵՄ ուղերձում:

Եգիպտոսի նոր նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև այս տարվա հունիսի վերջը: