AM
27 Փետրվար 2012 - 15:56 AMT

Մոսկվան կոչ է անում սիրիական ընդդիմությանը ԿԽՄԿ-ին թողնել Հոմսի շրջաններ

Պաշտոնական Մոսկվան կոչ է անում բոլորին, ով ազդեցություն ունի սիրիական ընդդիմության վրա, նպաստել Սիրիայի կարմիր մահիկի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մուտքին Հոմսի շրջաններ, որոնք հսկվում են գրոհայինների կողմից, օգնության կարիք ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Խոսքը գնում է հումանիտար դադարին հետևելու մասին, որը թույլ կտա տարհանել վիրավորներին, կանանց և երեխաներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: